«Հայերն ամենաշուտն այլասերվող, նորն ընդօրինակող ու ոգևորվող ազգն են ԽՍՀՄ տարածքում, Սովետմիությունը քարուքանդ անելու համար պետք է սկսել հայերից, Արևմուտքի կոյուղին առաջինը բաց թողնել այնտեղ»,-ասել է Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության երբեմնի ղեկավար Ալան Դալեսը:
Իմ կյանքի երեսն ալիքներ շպրտող ծովն իր խորքերում մասունքներ էր թաղել, որոնք երբեմն հիմա են արթնանում, երբ ալեբախումներից հոգնած՝ հետ եմ նայում այնտեղ, ուր դեռ նոր էր բացվում իր ծովի երեսը:
Աստծո գործերն անքննելի են. երբեմն կարող է մի ամբողջ հեծելազոր հանել մեկ հոգու դեմ, երբեմն էլ, իր մեկ հյուլեն պաշտպանելու համար, տներ, թագավորություններ, ողջ մոլորակը գլխիվայր շուռ տալ:
Սահուն գծված պլանով եկանք փակուղի, որի մեջ ենք առնվել 2018-ի մայիսից:
Պարզ թվաբանություն է. նախ՝ ծրագրված պարտությամբ ու զոհերով ջարդեցին մեր ողնաշարը, հետո էլ՝ հանձնումները, ռուսին թուլացնելը, գլուխը խառնելը:
Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս...